ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հանուն պետական շահերի փոխվում են դիրքորոշումները

Հանուն պետական շահերի փոխվում են դիրքորոշումները
12.11.2025 | 13:01

Ըստ BBC-ի, Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիային հենց այն մարդու առաջնորդությամբ, ով ինքն է եղել աահաբեկչական խմբավորման առաջամարտիկներից մեկը։

Ահմեդ աշ-Շարաա դարձած Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին սերտորեն համագործակցում էր Իրաքում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ: Իսկ այժմ նա Սիրիայի ինքնահռչակ առաջնորդն է և Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ նախագահի հետ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացուկների։

Թրամփը խոսելով Սիրիայի ներկայիս առաջնորդի մասին ասում է․

«Մենք ցանկանում ենք տեսնել, որ Սիրիան դառնա մի երկիր, որը շատ հաջողակ է։ Եվ ես կարծում եմ, որ այս ղեկավարը կարող է դա անել։ Ես իսկապես այդպես եմ կարծում»։

Մեկ այլ էպիզոդում՝ երկուշաբթի օրը, դիմելով աշ–Շարաային Թրամփն ասում է․ «Նա ծանր անցյալ է ունեցել։ ․․․Եվ ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե ծանր անցյալ չունենայիր, հնարավորություն չէիր ունենա»։

Սա դասական ռեալիզմին բնորոշ երևույթ է, երբ հանուն պետական շահերի փոխվում են դիրքորոշումները, այդ թվում ամերիկյան՝ «ահաբեկիչների հետ չենք բանակցում» հայտնի սկզբունքը։

Այժմ ԱՄՆ-ի շահերը պահանջում են վերակառուցել իր դիրքերը Մերձավոր Արևելքում, Հեռավոր Ասիայում, Կենտրոնական Ասիայում, իսկ լայն առումով՝ Եվրասիայում, որը ինչպես ասում էր Բժեզինսկին, համաշխարհային ազդեցության էպիկենտրոնն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6601

Մեկնաբանություններ